ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանի գարնանային նստաշրջանի սկզբում իր գնահատականը տվեց ԵԽԽՎ-ում քննարկված բանաձևերին ու ԵԽԽՎ պատգամավորների քվեարկությանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդունում է՝ հեղինակազրկված իշխանությանը մաս կազմելուց հետո իրենց վարկանիշն էլ է ընկնելու, բայց այդ զոհողությանն ավանդական կուսակցությունը պատրաստ է, քանի որ այլընտրանքը երկիրը կորցնելն է լինելու:
Երեկ սկսվեց ԱԺ գարնանային նստաշրջանը: Քննարկվում էր օմբուդսմենի թեկնածուի առաջադրման հարցը: Նոր սահմանադրությամբ՝ խորհրդարանին է տրված օմբուդսմենի թեկնածուի առաջադրման իրավունքը: Բայց կարգը որոշարկված չէ:
Մեր տեղեկություններով` վերջին շրջանում բավականին վատացել են տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և Հովիկ Աբրահամյանի նախկինում շատ ջերմ հարաբերությունները:
Հետևելով որոշ հայ պաշտոնյաների պահվածքին, տպավորություն ես ստանում, թե նրանք կամ հոգնած են, կամ հանրության հետ շփվելու, հաղորդակցվելու խնդիր ունեն, կամ էլ մշտապես սեփական ոլորտից անտեղյակ են:
Հունվարի 26-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի Glendale Memorial հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի և Գալուստ Յուքարի կողմից:
ՀՀԿ-ի հետ բանակցությունների արդյունքների մասին տեղեկություններ կտրվեն այս շաբաթ՝ հունվարի 25-ին լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Այս տարի Հայաստանը նշելու է Անկախության 25-ամյակը: Այդ առիթով, մեր տեղեկություններով, ձևավորվելու է հանձնաժողով, որը կրկին կգլխավորի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...